Օմրի Բոննեհ

ՕՄՐԻ ԲՈՆՆԵՀ
«KKL-JNF»-ի Հյուսիսային տարածաշրջանի տնօրեն

Դոկտոր Օմրի Բոննեհը գիտությունների դոկտորի կոչում է ստացել Երուսաղեմի Հրեական համալսարանի Անտառագիտության բաժնից: Օմրին ունի հանրային կառավարման մագիստրոսի աստիճան Հարվարդի համալսարանի Քենեդի կառավարման ֆակուլտետից:

Արդեն 37 տարի Օմրին աշխատում է «Keren Kayemeth LeIsrael – Հրեական ազգային հիմնադրամում» (KKL-JNF), որը Իսրայելի անտառային ծառայությունն է: Վերջին տարիներին նա հանդիսանում է հիմնադրամի Հյուսիսային տարածաշրջանի տնօրենը և ավագ գիտնականը:

Իր կարիերայի ընթացքում Օմրին հետազոտությունների և դաշտային փորձերի միջոցով նպաստել է Իսրայելում նոր անտառային քաղաքականության և գործելակերպի մշակման գործընթացին, ինչպես նաև նախաձեռնել ու իրականացրել է բազմաթիվ լայնածավալ բնապահպանական ծրագրեր, ներառյալ վերջին 25 տարիների ընթացքում hյուսիսային շրջանում անտառապատումն ու անտառվերականգնումը և Հուլա հովտում գտնվող Ագմոն լճի շրջակայքում թռչունների ապաստարանի ստեղծումn ու կառավարումը:

Օմրին ներկայացնում է «KKL-JNF»-ը բազմաթիվ ազգային և միջազգային կազմակերպություններում, ներառյալ Իսրայելի Բնության և պարկերի պատասխանատու մարմինը, Չոր հողերի միջազգային կոնսորցիումը և այլն:

Նա երկար ժամանակ ներգրավված է Իսրայելում անտառագիտության ոլորտում հետազոտությունների ու զարգացման աշխատանքներում և հրապարակել է բազմաթիվ հոդվածներ: Հայֆայի համալսարանում և Հայֆայի տեխնիկական ինստիտուտում դասավանդում է անտառների կառավարում, հրդեհների կանխարգելում և մեկուսացում:

 

Լուսանկար՝ Դիլիջան ազգային պարկ © Հակոբ Հովհաննիսյան