Գլեն Բուշ

ԳԼԵՆՆ Ք. ԲՈՒՇ
Գիտությունների դոկտոր, «Woods Hole» հետազոտական կենտրոնի ասիստենտ գիտնական

Դոկտոր Գլեն Ք. Բուշը «Woods Hole» հետազոտական կենտրոնի ասիստենտ գիտնական է: Նա շրջակա միջավայրի գծով տնտեսագետ է և ունի մասնագիտացում բարեկեցության տնտեսագիտության, ռեսուրսների գնահատման ու շրջակա միջավայրի ծախսերի և օգուտների վերլուծության ոլորտում: Նրա աշխատանքի հիմնական ուղղվածությունն անտառամերձ տնային տնտեսությունների անտառապահպանման ռազմավարությունների քանակական գնահատումն է, ինչպես նաև անտառների պահպանման միկրոտնտեսական և սոցիալական որոշիչները: Ներկայումս նա ներգրավված է հողածածկի փոփոխության համար խթան հանդիսացող և որոշիչ գործոնների համակցված էկոնոմետրիկական և տարածական մոդելների մշակման և թեսթավորման մեջ:

Դոկտոր Բուշը «WHRC»-ի «Projet Équateur» ծրագրի ղեկավարն է, որի նպատակն է պահպանել անտառները, բարելավել կենսամակարդակը և նպաստել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը: Ծրագիրն օգտագործում է համայնքների վրա հիմնված նոր մոտեցումներ` անտառահատման դեմ պայքարելու և Կանաչ տնտեսության համար մոդելներ մշակելու և փորձարկելու համար:

Դոկտոր Բուշը նախկինում աշխատել է Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի երկրներում` որպես պետական և մասնավոր հատվածի բնական ռեսուրսների կառավարման և պահպանման ծրագրերի խորհրդատու, հետազոտող, ծրագրերի ղեկավար: Նա պաշտոններ է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի կառավարության միջազգային զարգացման դեպարտամենտում, վայրի բնության պահպանության հասարակությունում և Դայան Ֆոսսեյի Գորիլա միջազգային հիմնադրամում:

Դոկտոր Բուշը Լոնդոնի համալսարանի Ուայ քոլեջից ստացել է Գյուղատնտեսության տնտեսագիտություն մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան և  Մեծ Բրիտանիայի Ստիրլինգ համալսարանից տնտեսագիտության գիտական աստիճան:

 

 

 

Լուսանկար՝ Դիլիջան ազգային պարկ © Հակոբ Հովհաննիսյան