Դեյվիդ Մաթենջե

ԴԵՅՎԻԴ ՄԱԹՆԵՋԵ
«Կանաչ գոտի շարժմում» կազմակերպություն նախագծերի պատասխանատու

Դեյվիդ Մաթենջեն «Կանաչ գոտի շարժում» կազմակերպության նախագծերի պատասխանատուն է: Կազմակերպության հիմնադիրը՝ հանգուցյալ Ուանգարի Մաաթայը 2004 թ.-ին ստացել է «Խաղաղության» Նոբելյան մրցանակ՝ Քենիայում իրենց ծառատունկերի իրականացման և հասարակական ակտիվության համար:

Դեյվիդը զգալի փորձ ունի համայնքներում բնական ռեսուրսների կառավարման և լանդշաֆտների վերականգնման մեջ: Սա ներառում է համայնքի ուսուցում և մոբիլիզացում՝ շրջակա միջավայրի պահպանությանը մասնակցելու, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն կառավարման և օգտագործման համար:

Ազգային և տարածաշրջանային ֆորումներում նա իր փորձն է կիսում կլիմայի փոփոխության տեսության, պրակտիկայի և քաղաքականություն վերաբերյալ: Դեյվիդն առաջնորդել է կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման և ադապտացման գործողություններ այն համայնքների և խմբերի համար, որոնք գտնվում են Քենիայի հինգ գլխավոր ջրային աշտարակների վրա՝ Քենիայի սարի, Էլգոն սարի, Աբերդարես լեռնաշղթայի, Չերանգանիի և Մաու Էսկարփմենթի:

Որպես վերապատրաստված անտառապահ, Դեյվիդը մասնակցել է ջրհավաք ավազանների վերականգնմանը՝ Քենիայի պետական, համայնքային և անհատական անտառների փխրուն և դեգրադացված լանդշաֆտների անտառապատման և անտառվերականգնման միջոցով: «Կանաչ գոտի շարժում» կազմակերպության շատ նախագծեր հողերի կայուն կառավարման միջոցով խթանում են կենսապահովումը և պարենային ապահովությունը, և նպաստում բնության վրա հիմնված ձեռնարկություններին ավելացնել տնային տնտեսությունների եկամուտները:

Դեյվիդը խորհրդատվություն է տրամադրում Քենիայում կլիմայի փոփոխության կառավարման բարելավման վերաբերյալ` նպատակ ունենալով խթանել քաղաքացիական հասարակությանը, շրջաններին, ակադեմիական ոլորտին, համայնքային խմբերին` ներառյալ անտեսված և բնիկ խմբերին, երիտասարդությանն ու կանանց մասնակցելու բնական ռեսուրսների կառավարմանը ՝ ինչպես նշված է Քենիայի Սահմանադրության մեջ:

Դեյվիդն ունի անտառագիտության բակալավրի աստիճան Մոյի համալսարանից: Նա նաև մասնակցել է սերտիֆիկացման դասընթացների տարբեր թեմաներով՝ ջրային ջրերի համալիր կառավարման, անտառահատումից և անտառների դեգրադացիայից արտանետումների կրճատում (REDD+), հաղորդակցություն, նախագծերի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:  Դեյվիդը հանդիսանում է Կլիմայի կառավարման Քենիայի ՔՀԿ-ների հարթակի և Քենիայի անտառների աշխատանքային խմբի անդամ:

Լուսանկար՝ Դիլիջան ազգային պարկ © Հակոբ Հովհաննիսյան