Կարմեն Արգուելլո

ԿԱՐՄԵՆ ԱՐԳՈՒԵԼԼՈ
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային գրասենյակի «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ի գծով խորհրդական

Տիկին Կարմեն Արգուելլոն դիվանագետ է և մեծ փորձ ունի միջազգային համագործակցության և կլիմայի ֆինանսավորման ոլորտներում, մասնավորապես Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմի մեջ: 

Նա Մոսկվայի Ազգերի բարեկամության ռուսական համալսարանից ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան, իսկ Մեքսիկայի Պուեբլա ինքնավար համալսարանից՝ մագիստրոսի աստիճան՝ տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության որակավորմամբ: 

Կարմենը մասնագիտացել է կլիմայի փոփոխության և կլիմայի ֆինանսավորման ոլորտներում, մասնակցել է բազմաթիվ միջազգային բարձր մասնագիտական դասընթացների և սեմինարների։ Նա տիրապետում է իսպաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Մինչ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը միանալը, Կարմենը 2014-2018 թվականներին հանդիսացել է Կանաչ կլիմայի ֆոնդի Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային խորհրդականը։ Կարմենը նաև մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շուրջ ընթացող միջազգային բանակցություններին, որտեղ ներկայացրել է իր երկիրը՝ որպես Էլ Սալվադորի Արտաքին գործերի նախարարության կլիմայի ֆինանսների կառավարման գրասենյակի տնօրեն։ Կարմենը փորձ ունի բազմաշահառու խմբերի ներգրավման մեջ։ 2013 թվականին եղել է կլիմայի ֆինանսավորման հարցերով Լատինամերիկյան և Կարիբյան երկխոսության քարտուղար: Այս ժամանակահատվածում նա ղեկավարել է պետական նախաձեռնություն՝ ուղղված կլիմայի փոփոխության և կլիմայի ֆինանսավորմանն առնչվող թեմաների վերաբերյալ Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների միջև փորձի փոխանակումը և հարավ-հարավ համագործակցությունը ամրապնդելուն։

Լուսանկար՝ Դիլիջան ազգային պարկ © Հակոբ Հովհաննիսյան