Փիթեր Լանգդահլ

ՓԻԹԵՐ ԼԱՆԳԴԱՀԼ
Բնության պահպանման միջազգային միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ծրագրի պատասխանատու

Փիթերը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Հորիզոն 2020-ի «enviroLENS» ծրագրի շրջանակներում Բնության պահպանման միջազգային միության (IUCN) կատարած աշխատանքը: Ծրագրի նպատակն է ցույց տալ, ինչպես նաև խթանել Երկրի ուսումնասիրման օգտագործումը՝ որպես անմիջական ապացույց բնապահպանական օրենսդրության իրականացման համար, ներառյալ` դատարանում և համապատասխան պայմանագրային բանակցություններում: Ծրագիրը համատեղում է կորպորատիվ և իրավական ոլորտի բաղադրիչները Երկրի ուսումնասիրման ծառայությունների հետ՝ բնապահպանական ոլորտում ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանն աջակցելու համար (https://envirolens.eu/):

Աշխատելով Բնության պահպանման միջազգային միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակում Փիթերն իր ներդրումն ունի բազմաթիվ նախաձեռնություններում, որոնք նպաստում են էկոհամակարգի ավելի լավ կառավարմանը և բնության վրա հիմնված լուծումներին: Նրա ներկայիս աշխատանքը կայանում է «ECCA30» տարածաշրջանային նախաձեռնության միջոցով շրջանների՝ Բոննի մարտահրավերին ուղղված հանձնառության ուժեղացման մեջ: 

Նախկինում Փիթերն աշխատել է շրջակա միջավայրի կառավարման ոլորտում` տարբեր սեկտորներում՝ ներառյալ կառավարությունը, մասնավոր հատվածը, և ներկայումս միջազգային կազմակերպությունը: 

Փիթերն ունի մագիստրոսի կոչում «Մարդու ապահովության» ոլորտում (շրջակա միջավայր և կոնֆլիկների վերլուծություն) և կենսաբանության ոլորտում բակալավրի կոչում:

Լուսանկար՝ Դիլիջան ազգային պարկ © Հակոբ Հովհաննիսյան