Մայա Նեհմե

ՄԱՅԱ ՆԵՀՄԵ
«Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության գործադիր տնօրեն

Դր. Մայա Նեհմեն Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնության տնօրենն է: Վերջինս լիբանանյան հասարակական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում անտառվերականգնման, անտառների կառավարման, հողօգտագործման պլանավորման, քարհանքերի վերականգնման, առափնյա տարածքների վերականգնման և հրդեհների կառավարման աշխատանքների կատարելագործման ուղղությամբ:

Դր. Նեհմեն Փեննի պետական համալսարանից ստացել է Միջատաբանության և համեմատական ու միջազգային կրթության երկակի աստիճան:  2011 թվականից ի վեր նա գործունեություն է ծավալում Լիբանանի անտառային ոլորտում և աշխատում է Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն կազմակերպությունում:

 

Լուսանկար՝ Դիլիջան ազգային պարկ © Հակոբ Հովհաննիսյան