Բանախոսներ

Էնթոնի Դեյվիս
Դեկանի ժամանակավոր պաշտոնակատար և դասախոս, Անտառագիտության քոլեջ, Օրեգոնի պետական համալսարան

Էնթոնի Դեյվիսը Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարն է: Անտառագիտության քոլեջն աշխարհում հայտնի է որպես անտառային հետազոտությունների, ուսուցման և շարունակական կրթության առաջատար հաստատություններից մեկը: 2018 թվականի հունվարից ի վեր ստանձնելով Անտառագիտության քոլեջի ղեկավարի պաշտոնը՝ դր. Դեյվիսը շահակիցներին է ներկայացնում քոլեջի տեսլականը և առաջընթաց ապահովում ակադեմիական և գործառնական առաքելություններում:

Անտառագիտության քոլեջը դր. Դեյվիսի առաջնորդման ներքո շարունակում է համագործակցական մոտեցմամբ աշխատելու ավանդույթը, որպեսզի

– մշակի հետազոտական նախագծեր՝ ներգրավելով տարբեր տեսլականներ ունեցող բազմաթիվ գործընկերների

– առաջնորդների հաջորդ սերնդին ուսուցանի անտառային տնտեսությունները ընդլայնելու և անտառային ռեսուրսները տնտեսելու հմտությունները

– նոր բացահայտումները վերածի այնպիսի գործիքների և մեթոդների, որոնք հնարավոր կլինի օգտագործել կենսակերպը բարելավելու և էկոհամակարգերը պահպանելու համար

Ակադեմիական առումով Դր. Դեյվիսը հանդիսանում է Անտառային ճարտարագիտության, ռեսուրսների և կառավարման բաժնի դասախոս: Նա հայտնի է տվյալ աշխարհագրական տեղանքներին բնորոշ բույսերի տնկիների որակի ուսումնասիրություններով և դրանց արդյունքների կիրառման աշխատանքների համար, որոնք ուղղված են բացասաբար փոփոխված միջավայրերում տնկիների արդյունավետ մշակմանն ու տնկմանը:

Համաշխարհային այս ծրագիրը շարունակվում է Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմուտքի երկրների, Կարիբյան ավազանի, Աֆրիկյան մայրցամաքի և Միջին Արևելքի երկրների հետ ակտիվ համագործակցությամբ:

Դր. Դեյվիսը ստացել է Անտառային գիտությունների բակալավրի աստիճան Նյու Բրանսուիքի համալսարանից և փիլիսոփայության մագիստրոսի ու դոկտորի աստիճան Փրդյու համալսարանից: Օրեգոնի պետական համալսարանում սկսել է աշխատել 2016 թվականի աշնանից:

Վերջին հինգ տարիների ընթացքում դոկտոր Դեյվիսը աշխատել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Հայանտառի հետ՝ Հայաստանում անտառվերականգնման մարտահրավերները լուծելու համար:

Լուսանկար՝ Դիլիջան ազգային պարկ © Հակոբ Հովհաննիսյան