Հաճախակի տրվող հարցեր

Հաճախակի տրվող հարցեր (ներբեռնել)

Արդյո՞ք Գագաթնաժողովը բաց է բոլորի համար, թե՞ մասնակցության համար անհրաժեշտ է հրավել ստանալ:
«Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» միջոցառումը բաց է հանրության համար: Մենք խրախուսում ենք ուսանողների, մասնագետների և ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց գրանցվել և մասնակցել: Միջոցառմանը գրանցվելու և մասնակցելու համար հրավեր անհրաժեշտ չէ: Գրանցվելու համար խնդրում ենք այցելել՝ http://forestsummit.am/hy/

Որքա՞ն է կազմում Գագաթնաժողովի մասնակցության վճարը:
«Էյ Թի Փի»-ն և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը Գագաթնաժողովի համար փնտրում են հովանավորներ, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից մասնակիցների գրանցումն անվճար է: Հայաստանում համաժողովները սովորաբար գրանցման վճար չեն ունենում, և մեր հովանավորները կօգնեն փակել Հայաստանից մասնակիցների ծախսերը:

Արտերկրից մասնակիցների համար գրանցման վճարը կազմում է ընդամենը 119,000 ՀՀ դրամ (համարժեք 250 ԱՄՆ դոլարի):
Եվ՛ արտերկրից, և՛ Հայաստանից մասնակիցների գրանցումը ներառում է հոկտեմբերի 20-23-ը Գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող բոլոր ընդունելությունները, շրջայցերը և միջոցառումները: Ավիատոմսը և հյուրանոցում գիշերակացը գրանցման վճարում ներառված չեն:

Կարո՞ղ եք հավելյալ տեղեկատվություն տրամադրել Գագաթնաժողովի համար ամրագրված հյուրանոցների վերաբերյալ:
Մենք ամրագրել ենք սահմանափակ քանակի հյուրանոցային համարներ զեղչված գներով՝ Հայաթ Փլեյս Երևան (մոտ 110 ԱՄՆ դոլլար) և ԻԲԻՍ հյուրանոցներում (մոտ 50 ԱՄՆ դոլլար): Եթե ցանկանում եք, որպեսզի աջակցենք Ձեզ հյուրանոցների ամրագրման հարցում, ապա խնդրում ենք գրանցվելիս նշել Ձեր նախընտրած հյուրանոցը և «Էյ Թի Փի»-ի կամ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի աշխատակիցը Ձեզ հետ կապ կհաստատի:

Կարո՞ղ եք մանրամասներ տրամադրել դաշտային այցերի և շրջայցերի վերաբերյալ:
Գագաթնաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզում գտնվող Դիլիջան ազգային պարկ շրջայցով: Դիլիջան ազգային պարկը Հայաստանի 4 ազգային պարկերից մեկն է և հայտնի է իր անտառով, հարուստ կենսաբազմազանությամբ, հանքային ջրի աղբյուրներով, բնական և մշակութային հուշարձաններով, ինչպես նաև արշավաների համար արահետներով:

Այցից հետո նախատեսվում է ճաշի ընդմիջում, այնուհետև այցելություն Մարգահովիտ գյուղ, որտեղ «Էյ Թի Փի»-ն իրականացնում է մի քանի ծրագրեր՝ ներառյալ Միրաք ընտանիքի անտառվերականգնման տնկարանը, Օհանյան ընտանիքի անվան բնապահպանական կրթության կենտրոնը, Չարլզ. Գ. Բիլեզիկյանի անվան ջերմոցը և Հրանտ Դինքի հիշատակի անտառը:
Այցերը նպատակ ունեն ներկայացնել նախապատմությունը և նախապատրաստել քննարկումներին, որոնք կանցկացվեն հաջորդող երկու օրերին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ):

Գագաթնաժողովի ընթացքում ինչպե՞ս է կազմակերպվում ուղևորափոխադրումը:
«Էյ Թի Փի»-ն և ՀԱՀ Յակոբեան կենտրոնը ապահովում են Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված դաշտային այցերի և շրջայցերի ուղևորափոխադրումը: Սա ներառում է հոկտեմբերի 21-ին նախատեսված այցերը Մարգահովիտ և Դիլիջան, և հոկտեմբերի 23-ի կեսօրից հետո նախատեսված շրջայցերը: Ավտոբուսները կշարժվեն Երևանի կենտրոնից (մանրամասները շուտով հասանելի կլինեն): Հոկտեմբերի 22-23-ը համալսարանում անցկացվող միջոցառման համար Դուք պատասխանատու եք հյուրանոցից ՀԱՀ և հետ փոխադրման համար:

Արդյո՞ք միջոցառման ընթացքում սնունդ տրամադրվում է՞:
Գագաթնաժողովի միջոցառումներին նախատեսված են սուրճի և ճաշի մի քանի ընդմիջումներ, որոնք ներառված են գրանցման մեջ: ՀԱՀ-ում անցկացվող միջոցառման օրերին ճաշի ընդմիջումը կանցկացվի համալսարանի ճաշարանում, որն առաջարկում է տարբեր տեսակի սնունդ՝ ներառյալ բուսական: Հոկտեմբերի 21-ի դաշտային այցի ընթացքում նախատեսվում է ճաշի ընդմիջում, իսկ հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ ընթրիք: Սրանք բոլորը ներառված են գրանցման մեջ:

Կարո՞ղ եք հավելյալ տեղեկատվություն տրամադրել ընդունելության և ընթրիքի վերաբերյալ:
Հոկտեբերի 20-ի երեկոյան կանցկացվի մասնակիցների ընդունելություն և գրանցում(մանրամասները շուտով հասանելի կլինեն): Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ և շփվել այլ մասնակիցների հետ և մենք կներկայացնենք առաջիկա շաբաթում անցկացվող Գագաթնաժողովի ծրագրերը:

«Էյ Թի Փի»-ն և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ ՀԱՀ-ում անցկացվող միջոցառումից հետո կազմակերպում են ընթրիք: Ընթրիքը հիանալի հնարավորություն է մասնակիցների շփվելու համար, ինչպես նաև հյուրընկալող կազմակերպությունների կողմից տեղեկատվության ներկայացման համար:

Ես Հայաստանից եմ: Արդյոք պե՞տք է մասնակցեմ դաշտային այցերին և ընդունելություններին:
Մենք խրախուսում ենք Հայաստանից մասնակիցներին ներկա լինել Գագաթնաժողովի հոկտեմբերի 20-23-ը անցկացվող բոլոր միջոցառումներին, ներառյալ՝ ընդունելությունը, շրջայցերը և ընթրիքները: Միջոցառումները հնարավորություն կտան փոխանակվել տեղեկատվությամբ և շփվել այլ մասնակիցների հետ: Դիլիջան և Մարգահովիտ այցերը Հայաստանի անտառների մասին տեղեկատվություն կտրամադրեն ՝ նախապատրաստելով հաջորդող երկու օրերին ՀԱՀ-ում անցկացվող քննարկումներին:

Ի՞նչ լեզվով է անցկացվելու Գագաթնաժողովը. հայերեն, թե՞ անգլերեն:
Գագաթնաժողովն անցկացվելու է հայերեն և անգլերեն լեզուներով: ՀԱՀ-ում անցկացվող նիստերի ընթացքում կլինի համաժամանակյա թարգմանություն:

Արդյո՞ք Գագաթնաժողովը հեռարձակվելու է ուղիղ եթերով:
Գագաթնաժողովը ձայնագրվելու է և տեսանյութը տեղադրվելու է համացանցում: Գագաթնաժողովի ուղիղ հեռարձակում չի լինելու:

Լուսանկար՝ Դիլիջան ազգային պարկ © Հակոբ Հովհաննիսյան