Գլխավոր

Մասնակցեք «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ կազմակերպած առաջին «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» միջոցառմանը:

Անտառները կարևոր դեր ունեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության և ջրի ապահովման հարցերում: Հայաստանն ընդունել է անտառների պահպանության և վերականգնման վերաբերյալ օրակարգ, և նպատակ ունի մինչև 2050 թվականը կրկնապատկել երկրի անտառային ծածկույթը:

Գագաթնաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի անտառների վերաբերյալ քաղաքական որոշումների բաց ու ակտիվ քննարկումներին՝ Հայաստանում և արտերկրում անտառների պահպանության և վերականգնման ոլորտները բարելավելու համար:

Գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու ոլորտի վերաբերյալ լիագումար նիստերի, քննարկումների, զուգընթաց նիստերի, ինչպես նաև այցելելու Հայաստանի անտառներ: Կլինեն նաև այցելություններ տեսարժան վայրեր և այլ հանդիպումներ:

Գագաթնաժողովի օրակարգը, բանախոսների, գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը և այլ մանրամասներ հասանելի կլինեն 2019թ.-ի հունիսին:

Լուսանկար՝ Դիլիջան ազգային պարկ © Հակոբ Հովհաննիսյան